Logo

Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակիչում են

22:58 / 15.02.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում նվաճեցին եզրափակիչի ուղեգիր:

Ավետիսյանը որակավորման փուլում 14,533 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ Դավթյանը նույնքան միավորով հանգրվանեց երկրորդ տեղում:

Նժույգ թափեր վարժությունում չկարողացան եզրափակիչի ուղեգիր նվաճել Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Հենացատկում փետրվարի 16-ին եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ