Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս եկավ հենացատկ վարժության եզրափակիչ:
Դավթյանը որակավորման փուլում 15,000 միավորով գրավեց առաջին տեղը: Հենացատկի եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը: Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը նժույգ թափերում դուրս չէին եկել եզրափակիչ:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


