Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը վաստակեց 15.083 միավոր և նվաճեց ոսկե մեդալ:

Հենացատկի վարժության որակավորման փուլում աշխարհի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 30-ամյա Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ Վահագն Դավթյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:


