Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում դուրս եկավ հենացատկի եզրափակիչ:
Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերից հետո վաստակեց 14,483 միավոր և գրավեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչ է դուրս եկել Վահագն Դավթյանը:
'


