Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ:
Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային:
Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասրի դեմ պայքարում:
Հաջորդ փուլում Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի (վարկանիշ՝ 2399) դեմ, իսկ Մկրտչյանը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի (վարկանիշ՝ 2403) դեմ։
Երկրորդ փուլի առաջին պարտիաները կմեկնարկեն հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին: