Հնդկաստանի Գոա նահանգում ավարտվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայացել են դասական շախմատի պարտիաները։
Յի Վեյ (Չինաստան) - Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան), Ջավոխիր Սինդարով (Ուզբեկստան) - Նոդիրբեկ Յակուբոև (Ուզբեկստան) մրցախաղերի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Եզրափակիչի ուղեգրերը կվճռվեն նոյեմբերի 23-ին կայանալիք արագ շախմատի թայ-բրեյքում։


