Logo

Աշխարհի գավաթ. Գագիկ Խաչիկյանը՝ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր

17:05 / 29.04.2023Մարմնամարզություն
null

Գագիկ Խաչիկյանն ու Հարություն Մերդինյանը համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում շարունակվող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգթափեր վարժությունում:

Խաչիկյանը վաստակել է 14,733, իսկ Մերդինյանը՝ 14,566 միավոր:


Գագիկ Խաչիկյանի ելույթը նժույգթափերի եզրափակիչում, տեսանյութը՝ ՀՄՖ


Հարություն Մերդինյանի ելույթը նժույգթափերի եզրափակիչում, տեսանյութը՝ ՀՄՖ


Գագիկ Խաչիկյանի ու Հարություն Մերդինյանի պարգևատրումը, տեսանյութը՝ ՀՄՖ

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը (հենացատկ, օղակներ) և Արթուր Ավետիսյանը (օղակներ) նույնպես եզրափակիչում են:

Աշխարհի գավաթի խաղարկությունները վարկանիշային են աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա