Logo

Աշխարհի գավաթ. Հայաստանի բոլոր ներկայացուցիչները երկրորդ փուլը սկսել են ոչ-ոքիով

00:51 / 05.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը Հայաստանի բոլոր ներկայացուցիչները սկսել են ոչ-ոքիով:

Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ, Շանթ Սարգսյանը սպիտակներով չի հաղթել Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիին, Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի դեմ պարտիան, Հայկ Մարտիրոսյանն էլ սպիտակ ֆիգուրներով հաշտություն է կնքել ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Երկրորդ փուլում են նաև Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, որոնք ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Արոնյանը սպիտակներով հաղթել է Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշին: Սևյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է ավարտել Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի դեմ պարտիան:

Երկրորդ փուլի երկրորդ պարտիաները շախմատիստները կանցկացնեն նոյեմբերի 5-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ