Logo

Աշխարհի գավաթ. Հայաստանի երեք ներկայացուցիչ երրորդ փուլում է

19:55 / 06.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը դուրս է եկել երրորդ փուլ։

Պայքարը շարունակում են Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք հաղթել են արագ շախմատի թայ-բրեյքում։

Երկրորդ փուլի արգելքը չի հաղթահարել Հայկ Մարտիրոսյանը` պարտվելով Վլադիսլավ Արտեմևին։

Երրորդ փուլի դասական շախմատի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 7-ին, մեկնարկը` ժամը 12:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ