Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ կմասնակցի առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Մարզիչներն են Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը, իսկ Հակոբ Սերոբյանը մրցավարների թվում է:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթը մեկնարկել է ապրիլի 25-ին և կավարտվի ապրիլի 30-ին: Մրցաշարը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։