Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Կարեն Գրիգորյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով, կունենա 8 խաղափուլ։ Շախմատիստները կանցկացնեն երկու դասական պարտիա։ Եթե հաշիվը լինի 1-1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում։
Հայաստանի ներկայացուցիչների առաջին մրցակիցները.
- Ռոբերտ Հովհաննիսյան - Մոհան Հավին (Մալայզիա)
- Հայկ Մարտիրոսյան - Սատիրա Դուտա Չահայայ (Ինդոնեզիա)
- Գաբրիել Սարգսյան - Ռանինդու Դիլշան Լիանագե (Շրի Լանկա)
- Կարեն Գրիգորյան - Ահմեդ Ադլի (Եգիպտոս)
Շանթ Սարգսյանը մրցաշարի 50 ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստների թվում է և ազատված է առաջին փուլից։
Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի Հնդկաստանի Գոա նահանգում նոյեմբերի 1-26-ը։ Առաջին փուլի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:30-ին։


