Logo

Աշխարհի գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

22:56 / 19.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը.

  • Յի Վեյ (Չինաստան) - Անդրեյ Եսիպենկո (Ռուսաստան)
  • Ջավոխիր Սինդարով (Ուզբեկստան) - Նոդիրբեկ Յակուբոև (Ուզբեկստան)

Սինդարովը քառորդ եզրափակիչում 3,5-2,5 հաշվով հաղթել է Խոսե Մարտինեսին (Մեքսիկա), Յակուբոևը` Ալեքսանդր Դոնչենկոյին (Գերմանիա, 1,5-0,5)։

Եսիպենկոն 4-2 հաշվով առավելության է հասել Սեմ Շենքլենդի (ԱՄՆ) դեմ մրցախաղում։ Յի Վեյն էլ պայքարից դուրս է թողել հնդիկ Արջուն Էրիգայիսիին։

Կիսաեզրափակիչի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 21-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ