Logo

Աշխարհի գավաթ. Սարգսյաններն ու Արոնյանը դուրս եկան չորրորդ փուլ

19:27 / 08.11.2025Շախմատ
null

Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը դուրս եկան Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլ:

Գաբրիել Սարգսյանը երրորդ փուլում 1,5-0,5 հաշվով հաղթեց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշին, Շանթ Սարգսյանը նույն հաշվով առավելության հասավ թուրք Մուստաֆա Յիլմազի դեմ պայքարում:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ