Logo

Աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանի ու Գաբրիել Սարգսյանի մրցակիցները չորրորդ փուլում

17:22 / 10.11.2025Շախմատ
null

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են պայքարի մեջ մնացած Հայաստանի երկու ներկայացուցիչների հաջորդ մրցակիցները։

Չորրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Ֆրեդերիկ Սվանեի դեմ։ Գերմանացի շախմատիստը նախորդ փուլում սենսացիոն հաղթանակ է տարել դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշի (Հնդկաստան) դեմ մրցախաղում։

Գաբրիել Սարգսյանը կհանդիպի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ավոնդեր Լիանգին։

Չորրորդ փուլում են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։ Արոնյանը կմրցի Ռադոսլավ Վոյտաշեկի (Լեհաստան), իսկ Սևյանը` Լորենցո Լոդիչիի (Իտալիա) դեմ։

Չորրորդ փուլի առաջին պարտիաները կկայանան նոյեմբերի 11-ին, մեկնարկը` ժամը 13:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ