Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլի օղակների վարժությունում Հայաստանը երկու մեդալ նվաճեց:
Վահագն Դավթյանը 14,333 միավորով արծաթե մեդալ նվաճեց, իսկ Արթուր Ավետիսյանը 14,200 միավորով բրոնզին տիրացավ:
Քիչ առաջ Համլետ Մանուկյանը նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել:


