Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչները հաջող մեկնարկ ունեցան:
Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան օղակների, Համլետ Մանուկյանը` նժույգ թափերի եզրափակիչ:
Ավետիսյանը 14,466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդն էր, Մանուկյանն էլ 14,400 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:


