Արթուր Ավետիսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլի օղակների վարժությունում ոսկե մեդալ նվաճեց:
Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14,466 միավոր: Վահագն Դավթյանը նույն վարժությունում 13,133 միավորով 7-րդն էր:
Ավետիսյանն աշխարհի գավաթի խաղարկության փուլերում իր երկրորդ ոսկին նվաճեց: Նա օղակների ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը, իսկ Դավթյանը երրորդն է:
Քիչ առաջ նժույգ թափերում իր երրորդ ոսկե մեդալն է նվաճել 17-ամյա Համլետ Մանուկյանը` դառնալով աշխարհի բացարձակ գավաթակիր:


