Logo

Աշխարհի գավաթի 6-րդ փուլ. Արթուր Դավթյանն առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ

19:42 / 26.04.2025Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում դուրս եկավ հենացատկի եզրափակիչ:

Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մրցաշարի որակավորման փուլում 14,566 միավորով գրավեց առաջին տեղը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, նժույգ թափերում` Համլետ Մանուկյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ