Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Գագիկ Խաչիկյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլին, հայտնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
6-րդ փուլը կկայանա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 23-ից 28-ը։
Հիշեցնենք, որ 5-րդ փուլում Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձել են հաղթող ու արժանացել ոսկե մեդալի, Վահագն Դավթյանը հաղթել է արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալ։


