Logo

Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
ardzzz - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում հսկայական արձաններ՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Դրանք հոյակերտ են և ապշեցնում էր իրենց չափսերով…

Բուդդայի արձանը Լեշանում

2165330073 d27988ba40 b - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանի ստեղծման աշխատանքները սկսվեցին Տան կայսրության ժամանակ` 713 թվականին և տևեցին 90 տարի: Արձանի բարձրությունը 71 մ է, գլխի բարձրությունը գրեթե 15 մ է, ուսի երկարությունը գրեթե 30 մ է, մատի երկարությունը 8 մ, ոտքի մատներինը 1,6 մ, իսկ քթի երկարությունը 5,5 մ է: Մինչ XVII դարի կեսերը Մեծ Բուդդայի մարմինը մինչև գլուխը փակված էր տասներեքհարկանի «Դասյանգե» տաճարով, որն ի սկզբանե կոչվում էր Մեծ Կերպարի Տաղավար։ Հետագայում այդ կառույցը ավերվեց հրդեհից:

Մեծ Բուդդայի արձանը ճանաչվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության հուշարձան։ Այգու տարածք մուտք գործելու համար պետք է վճարել 90 յուանա։

Մեծ Բուդդայի արձանը

Largest Buddha Statue 3 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Սուրբ Բուդդայի պատկերով 12 մետրանոց ոսկյա արձան է, որը տեսանելի է կղզու բոլոր բարձր կետերից: Ունենալով ավելի քան կեսդարյա պատմություն, Մեծ Բուդդայի տաճարը և Բուդդայի արձանը համարվում են Կո Սամոյի հիմնական զբոսաշրջային տեսարժանությունը և կղզու ուղենիշը:

Չինգիզ խանի արձան

9372821605 c3b919e90a b - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանի բարձրությունը 40 մ է՝ առանց 10 մետրանոց պատվանդանի բարձրության հաշվման։ Արձանը պատված է 250 տոննա չժանգոտվող պողպատով և շրջապատված է 36 սյուներով, որոնք խորհրդանշում են Մոնղոլական կայսրության խաներին՝ Չինգիզ խանից մինչև Լինդեն խան։ Երկհարկանի պատվանդանի մեջ տեղավորված են գեղարվեստական պատկերասրահ, խուննուի պատմության թանգարան, բիլիարդանոց, ռեստորաններ, հուշանվերների խանութ և նիստերի դահլիճ։ Ձիու գլխում տեղակայված է դիտահարթակ։

Մեծ Բուդդա

giant buddha - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանի բարձրությունը 34 մետր է (112 ֆունտ), կշիռը՝ 250 տոննա, ինչն էլ «Մեծ Բուդդային» դարձրել է ամենաբարձր բրոնզե Բուդդայի արձանը մինչև 2007 թվականը։ Որպեսզի զբոսաշրջիկները հասնեն արձանին, պետք է բարձրանան 268 աստիճան, չնայած Բուդդայի արձանի մոտ գնացող մեքենայի ոլորապտույտ ճանապարհ կա: Արձանը դեպի հյուսիս է նայում, ինչը յուրահատուկ է, քանի որ Բուդդայի բոլոր արձանները դեպի հարավ են նայում: Արձանի շինարարական աշխատանքները սկսվել են 1990 թվականին և ավարտվել 1993 թվականի դեկտեմբերի 29-ին: Բացման արարողությանը հրավիրվել էին վանականներ աշխարհի տարբեր կողմերից:

Սենեգալի աֆրիկյան վերածննդի հուշարձանը

5503209541 474e01e952 b - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանի բարձրությունը հասնում է 49 մետրի։

Մայր հայրենիքը կանչում է, Վոլգոգրադ

climbing on top of the motherland calls monument in volgograd 35 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Եվգենի Վուչետիչը և Նիկոլայ Նիկիտինը։ 1967 թվականին հուշարձանը համարվել է ամենամեծն աշխարհում, 87 մետր, ֆիգուրը՝ 52 մետր, թուրը՝ 33 մետր։ Մինչև հուշարձան բարձրացող 200 աստիճանները խորհրդանշում են Ստալինգրադի ճակատամարտի 200 օրերը։ Հուշարձանը պատկերված է Վոլգոգրադի մարզի դրոշի և զինանշանի վրա։

Ազգի հայրերի արձանը Փհենյանում

Mansudae Monument Bow 2014 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Փհենյանում Կիմ Չեն Իրի 23-մետրանոց արձանը, որը կանգնեցվել է այս տարվա ապրիլին, արժեցել է $10 մլն։ Համանման յոթ արձաններ կանգնեցվել են տարբեր վայրերում, այդ թվում՝ պետական հաստատությունների շենքերում։ Այս ամենն արժեցել է ևս $50 մլն։ Բացի այդ՝ իշխանությունները $25 մլն ծախսել են Կիմ Չեն Իրի անունը 3200 Հավերժ կյանքի աշտարակների  վրա գրելու համար։

Գարուն Բուդդա
b32118dbc99621f4 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանը գտնվում է Չինաստանում։ Հսկայական քանդակի բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 153 մետր։

Մայր-Հայրենիք

PRM2 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Ուկրաինայի Կիեվ մայրաքաղաքում գտնվող Մայր-Հայրենիք հուշարձան-թանգարանի արձանի ընդհանուր բարձրությունը 102 մետր է, քաշը՝ 405 տոննա: Հեղինակը Եվգենի Վուչետիչն է, իսկ գլխավոր ճարտարապետներ՝ Վասիլի Բորոդայը և հայազգի Ֆրիդ Սագոյանը։

Պառկած Բուդդայի հսկա արձան

wpid10373 myanmar 152 1 - Աշխարհի հսկաներից 10-ը. արձաններ

Արձանը գտնվում է Մյանմայում: Այն բաղկացած է երկու արձաններից  Սկզբում՝ 1991 թվականին կառուցվել է արձանի պառկած տարբերակը, իսկ 2008 թվականին ՝ կանգնած տարբերակը: Պառկած քանդակն ունի 180 մետր երկարություն ու  30 մետր բարձրություն:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ