The Ring-ը թարմացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը:
Առաջին տեղը պահպանել է սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Թերենս Քրոուֆորդը (42-0, 31 նոկաուտ)։ Այս քաշային կարգում նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսը (63-3-2, 39 նոկաուտ) դուրս է մնացել թոփ-10-ից:
Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը (24-0, 15 նոկաուտ) պահպանել է երկրորդ տեղը։
Աշխարհի լավագույն բռնցքամարտիկները՝ անկախ քաշային կարգից
- 1. Թերենս Քրոուֆորդ
- 2. Ալեքսանդր Ուսիկ
- 3. Նաոյա Ինոուե
- 4 (6). Ջեսի Ռոդրիգես
- 5 (4). Դմիտրի Բիվոլ
- 6 (5). Արթուր Բետերբիև
- 7. Դեունտո Նակատանի
- 8. Շաքուր Սթիվենսոն
- 9. Դևիդ Բենավիդես
- 10. Դևին Հանի


