Logo

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները` ըստ փորձագետների

11:44 / 15.12.2024Ֆուտբոլ
null

Give me Sport վիճակագրական ռեսուրսի փորձագետները ներկայացրել են այս պահի դրությամբ աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը։

Ցուցակը հիմնված էր երեք գործոնի վրա՝ ակումբային ձեռքբերումներ, հաջողություններ հավաքականում և պոտենցիալ աճ:

Առաջին տեղում կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն է: Երկրորդը Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է, լավագույն եռյակն էլ եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

Լավագույն երիտասարդներ ֆուտբոլիստների տասնյակում են նաև Ֆլորիան Վիրցը («Բայեր»), Քոբի Մայնուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էնդրիկը («Ռեալ»), Խավի Սիմոնսը («Լայպցիգ»), Արդա Գյուլերը («Ռեալ»), Ուորեն Զաիր-Էմերին (ՊՍԺ) և Գավին («Բարսելոնա»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ