Logo

Աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հաթոնին մահացած են գտել

15:57 / 14.09.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հաթոնը (45-3, 32 նոկաուտ) մահացած է հայտնաբերվել Մանչեսթերում գտնվող իր տանը, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ոստիկանությունը հաստատել է, որ դիակ է հայտնաբերվել և նշել է, որ 46-ամյա տղամարդու մահը կասկածելի չի համարվում։

Մի շարք գոտիներ նվաճած Հաթոնը 2015 թվականին ճանաչվել էր տարվա լավագույն բռնցքամարտիկ։

Նա դեկտեմբերի 2-ին պետք է մենամարտ անցկացներ 46-ամյա Ալ Դահի հետ: Հաթոնը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2012 թվականի նոյեմբերին, երբ տեխնիկական նոկաուտով պարտվել էր Վյաչեսլավ Սենչենկոյին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ