Ռուս նախկին բռնցքամարտի, WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Գրիգորի Դրոզդը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի ու տիտղոսի հավակնորդ Արման Ծառուկյանի միջև ռևանշ մենամարտի մասին։
«Կլինի հետաքրքիր մենամարտ։ Կարծում եմ՝ Իսլամը պետք է շատ լավ պատրաստվի ֆիզիկապես, քանի որ նրան կարող է ծանր մենամարտ սպասվել։ Լինում են պահեր, երբ նա ընկղմվում է այդ առումով։ Ամեն դեպքում, Մախաչևը ֆավորիտ է ինձ համար»,- Գրիգորի Դրոզդի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։
Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևի և մարտիկի ռևանշ մենամարտը կկայանա հունվարի 18-ին Լոս Անջելեսում։
2019 թվականին Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն: