Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին:
«Ես երկար եմ մտածել այս որոշման շուրջ և եկել եմ այն եզրահանգման, որ այն միակն ու ճիշտն է»,- սոցցանցերում գրել է 30-ամյա մարզիկը:
Հիշեցնենք, որ Դոմինիկ Տիմը 2020-ին դարձել է ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող, իսկ 2020-ի Ավստրալիայի, 2018-ի և 2019-ի Ֆրանսիայի բաց առաջնություններում հասել է եզրափակիչ: Կարիերայի ընթացքում ավստրիացին 17 տիտղոս է նվաճել մենախաղում։ Այժմ Տիմը 117-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում։