Շախմատի նորընծա աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել: Տեսանյութը հրապարակվել է The Indian Express-ի յություբյան ալիքում:
Դեկտեմբերի 12-ին հնդիկ գրոսմայստերը հաղթեց չինացի Դին Լիրենին և դարձավ աշխարհի չեմպիոն: Շախմատային թագը նվաճելուց հետո նա խոստովանեց, որ ցանկանում է տիտղոսը նշել բանջի ջամփինգով:
Հիշեցնենք, որ 18-ամյա Գուկեշը շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: