Բանգկոկում մեկնարկել է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի մարզական պատիվը այս մրցաշարում պաշտպանելու է 8 ծանրորդ: Հայ մարզիկները մեկնել են Թայլանդ մարզիչներ Գևորգ Դավթյանի, Էդուարդ Կիզողյանի և Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Նշենք՝ այս ստուգատեսի ընթացքում խաղարկվելու են նաև 3-րդ պատանեկան Օլիմիպիական խաղերի ուղեգրեր:
Ահա հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը:
| Քաշային կարգ | Անուն/Ազգ. | Խումբ | Օր | ժամ | Մարզիկներ | Երկ-ի նախ. պատվեր |
| 56 | Խաչիկ Հարությունյան | B | 05.04 | 11:00 | 14 | 215 կգ |
| 62 | Բաբկեն Բագրատյան | A | 06.04 | 16:00 | 12 | 250 կգ |
| 69 | Ռաֆիկ Հարությունյան | A | 07.04 | 16:00 | 13 | 290 կգ |
| 69 | Արմեն Գրիգորյան | A | 07.04 | 16:00 | 13 | 290 կգ |
| 77 | Կարեն Մարգարյան | A | 08.04 | 14:00 | 11 | 290 կգ |
| 77 | Տիգրան Ամիրյան | B | 08.04 | 10:00 | 10 | 275 կգ |
| 94 | Արսեն Դադայան | B | 10.04 | 06:00 | 14 | 260 կգ |
| 94 | Յաշա Մինասյան | B | 10.04 | 06:00 | 14 | 270 կգ |

