Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է տեղափոխվել «Ալ Նասր»: Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոնը բրազիլացուն 2 տարվա պայմանագիր է առաջարկել, գրում է ինսայդեր Սեսար Լուիս Մերլոն:
«Ալ Նասրը» պատրաստ է հնգապատկել 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը և նրան վճարել տարեկան 30 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթիի» հիմնական դարպասապահն ակումբի 17-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է և կարող է համաձայնել գումարի զգալի բարձրացման:
Անգլիական ակումբում անցկացրած 7 տարում բրազիլացին 17 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի 6 գավաթ: