«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել անգլիական ակումբի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Mirror-ը։
Ակնկալվում է, որ նոր պայմանագրով 33-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի: Այժմ Դե Բրույնեն շաբաթական 375.000 ֆունտ է ստանում: «Քաղաքաբնակները» պատրաստ են առաջարկել շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ:
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 410 հանդիպում, խփել 106 գոլ և կատարել 174 ասիստ: Բելգիացու գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:


