Թենիսի կանանց մենախաղի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին նվաճել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ուղեգիր՝ կիսաեզրափակիչում վստահ հաղթելով ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քիզին 6:1, 6:3 հաշվով:
Բարթին դարձավ 1980 թվականից ի վեր առաջին ավստրալացին, որ նվաճեց հայրենիքում անցկացվող «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչի ուղեգիր: 42 տարի առաջ նման հաջողության էր հասել Ուենդի Թյորնբուլը, որը եզրափակիչում 0։6, 5։7 հաշվով պարտվել էր Չեխոսլովակիան ներկայացնող Գանե Մանդլիկովային։
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի եզրափակիչում Բարթին կմրցի ամերիկուհի Դանիել Քոլինսի հետ, որը դասակարգման աղյուսակի 27-րդ համարն է։ Ավստրալիայի բաց առաջնությունում կանանց մենախաղում պայքարը կավարտվի հունվարի 29-ին:
Մրցաշարի նախորդ խաղարկությունում հաղթող է դարձել ճապոնուհի Նաոմի Օսական՝ եզրափակիչում 6:4, 6:2 հաշվով հաղթելով Ջենիֆեր Բրեդիին(ԱՄՆ)։