Logo

Աշրաֆ Հակիմին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

21:39 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին կարող է տեղափոխվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կազմ, հաղորդում է Marca-ն:

Պեպ Գվարդիոլան փոխարինող է փնտրում անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերին և պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին, որոնք կհեռանան թիմից այս ամառ:

Հակիմիի բարձր տրանսֆերային արժեքը խոչընդոտ չէ և անգլիական ակումբը պատրաստ է վճարել այնքան, որքան կպահանջի ՊՍԺ-ն:

2022/23 մրցաշրջանում Հակիմին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 39 խաղի, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ