ՊՍԺ-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հաքիմին կարիերայում առաջին անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
27-ամյա խաղացողն անցնող տարում «Պարի Սեն-Ժերմենի» հետ թրեբլ է գրանցել` դառնալով Ֆրանսիայի չեմպիոն ու գավաթակիր, հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա փարիզյան գրանդի կազմում հասել է նաև աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։
Հաքիմին քվեարկությամբ առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Վիկտոր Օսիմհենից («Գալաթասարայ», Նիգերիա)։


