«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը «Մլադոստի» հետ խաղից հետո (0-3) խոսեց խաղի մասին և բարձր գնահատեց իր թիմի խաղը՝ ափսոսանք հայտնելով պարտության համար։
«Արդյունքը չէր արտացոլում խաղի ընթացքը։
Մեզ պետք էր անպայման գոլ խփել։ Խաղը վերցրեցինք, սկսեցինք կարճ ու միջին փոխանցումներով ֆուտբոլ խաղալ, բայց գոլ էր պետք, ու հարձակվող մտցրեցինք, որպեսզի սրություն մտցներ։ Ռիսկի դիմեցինք, ու հակառակը եղավ։ Եթե գոլ խփեինք, կասեիք էս ինչ հրաշալի բան ստացվեց։ Իսկ վերջին 2 գոլերի մասին չեմ խոսում, դրանից հետո արդեն շատ գոլեր էին անհրաժեշտ, տղաները հուսահատվեցին։ Բայց ընդհանուր առմամբ լավ խաղացին, գոհ եմ։
Չգիտեմ, ասեցին, որ մեր խփած գոլը գոլ էր։ 2 հատ 11 մետրանոցի դրվագ կար։ Ժունիորի դրվագում պաշտպանի ձեռքին դիպչեց։ Ամեն մի մանրուք էական դեր է խաղում։ Պատկերացրեք, եթե առաջին կեսում 1-0 հաղթեինք, այլևս ստիպված չէինք լինի հենակետային դուրս բերել դաշտից ու խաղն այլ ընթացք կունենար։
Նախագահը կարծես մտադիր էր բողոք ներկայացնել։ Ե՛վ առաջին խաղի, և՛ այս խաղի համար։ Ամեն դեպքում լավ խաղի համար տղաներին շնորհակալություն հայտնեցի։ Նորմալ ֆուտբոլ խաղացին, ինչ ասել էի՝ արեցին։
Հարմար մրցակից չէր։ Բացի այդ, թիմը 7-8 ֆուտբոլիստներով էր համալրվել, որոնք խաղացել էին եվրոպական տարբեր առաջնություններում։ Ես ցավում եմ, որ այսպես ստացվեց, բայց ուրախ եմ, որ լավ ֆուտբոլ խաղացին։
Ակումբի ղեկավարությունից առաջին փուլն անցնելու պահանջ չի եղել։ Նրանք ուզում են, որ մենք լավ ֆուտբոլ խաղանք, ու ամեն ինչ անում են, որ լավ ֆուտբոլ խաղանք։ Ակումբի նախագահը եկավ հանդերձարան, ոգևորեց տղաներին, ասեց, որ լավ ֆուտբոլ են խաղացել, վրդովվեց գոլի համար։
Ամեն մի պարտություն թիմի համար նոր հաղթանակների սկիզբ է։ Թույլ թիմերի հետ խաղալիս հնարավոր չէ տեսնել այն կետերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատել ու բարելավել։ Մեր թիմը պետք է ավելի արդյունավետ ֆուտբոլ խաղալ թե՛ Հայաստանում, թե՛ դրսում։
Մենք ծրագրել էին համբերատար խաղալ ու սպասել մեր պահին, որ գոլ խփեինք։ Պետք է առաջինը պաշտպանության վրա ուշադրություն դարձնեինք ու սպասեինք։ Բայց եկավ պահ, երբ արդեն ստիպված էինք ռիսկի դիմել։ Չստացվեց։ Մի քիչ կոնցենտրացիան կորցրեցինք, ափսոս։ Բայց տղաները խաղացին։
Նորեկները ավելացրել էին նախորդ խաղի համեմատ։ Բայց 2 խաղակես խաղալու պատրաստ չէին։ Ժամանակի ընթացքում կարող են մեզ շատ օգուտ տալ»։

