Ասիայի բռնցքամարտի կոնֆեդերացիան մտադիր է դուրս գալ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կազմից, այն բանից հետո, երբ վերջինս Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ զրկվեց ճանաչումից, հաղորդում է Reuters-ը:
Ասիական կոնֆեդերացիայի տնօրենների խորհուրդը Բանգկոկում նիստ է գումարել հինգշաբթի և ուրբաթ: Որոշում է կայացվել կազմակերպության կանոնադրությունում այնպիսի բարեփոխումներ անել, որը թույլ կտա միանալ այնպիսի բռնցքամարտի ֆեդերացիայի, որը ճանաչված է ՄՕԿ-ի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի երկրներ դուրս էին եկել IBA-ի կազմից և ստեղծել World Boxing անունը կրող ֆեդերացիա:
Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները
«Հայկական սցենարով». Համաշխարհային բռնցքամարտը մեծ բաժանման եզրին է
ՄՕԿ-ը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային զրկել է ճանաչումից


