Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում տանը 1-2 հաշվով պարտվեց կատարական «Ալ Սադին»:
53-րդ րոպեին «Ալ Սադից» հաշիվը բացեց կատարցի հարձակվող Ակրամ Աֆիֆը, 80-րդ րոպեին հյուրերից սեփական դարպասը գրավեց մարոկկացի պաշտպան Ռոմեին Սայսը: Այնուամենայնիվ, ավելացված ժամանակի 9-րդ րոպեին 11-մետրանոցից «Ալ Սադին» հաղթանակ պարգևեց ալժիրցի կիսապաշտպան Ադամ Ունասը:
«Ալ Նասրի» հայտացուցակից բացակայում էր «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 13 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, «Ալ Սադը»` 12 միավորով չորրորդը:
Ասիայի Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր
«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Ալ Սադ» (Կատար)` 1-2
Ռոմեին Սայս, 80 (ինքնագոլ) - Ակրամ Աֆիֆ, 53, Ադամ Ունաս, 90+9 (11մ)