Logo

Ասիայի ՉԼ. Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը

21:54 / 25.11.2024Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում:

«Ալ Նասրը» հաղթեց 3-1 հաշվով: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից գոլ խփեց նաև բրազիլացի 19-ամյա հարձակվող Անժելոն:

Կատարական թիմի գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, իսպանացի Խոսելուն:

«Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը:

Ասիայի Չեմպիոնների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր

«Ալ Ղարաֆա» (Կառար) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)` 1-3 (տեսանյութ)

Խոսելու, 75 - Կրիշտիանու Ռոնալդու, 46, 64, Անժելո, 58

Հեռացում` Սեյդու Սանո, 84 («Ալ Ղարաֆա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա