Ասիայի գավաթի խաղարկության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Կատարի ու Հորդանանի հավաքականները:
Երկրորդ կիսաեզրափակիչում Կատարի հավաքականը մրցեց Իրանի դեմ և հաղթեց 3-2 հաշվով: Կատարցիները երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան Ասիայի գավաթի եզրափակիչ:
Մյուս կիսաեզրափակիչում Հորդանանի հավաքականը 2-0 հաշվով սենսացիոն հաղթանակ էր տարել Հարավային Կորեայի նկատմամբ՝ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ: Տիտղոսի համար հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ից սկսած:
Ասիայի գավաթ, կիսաեզրափակիչ
Իրան - Կատար՝ 2-3 (տեսանյութ)
Սերդար Ազմուն, 4, Ալիրեզա Ջահանբախշ, 51 (11մ) - Ժասեմ Աբդուլսալամ, 17, Ակրամ Աֆիֆ, 43, Ալի Ալմոյես, 82
Հեռացում՝ Շոջա Խալիլզադե, 90+3 (Իրան)


