Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դուրս է եկել Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետը երկու սեթում 6-1, 6-2 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ադրիան Մանարինոյին։ Մրցախաղը տևել է 57 րոպե։
Astana Open-ի կիսաեզրափակիչում Ռուբլյովի մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև ռուսաստանցի Կարեն Խաչանովն ու սերբ Նովակ Ջոկովիչը (մեկնարկը՝ ժամը 16:00-ին): Այս մրցախաղի հաղթողը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի և ռուս Դանիիլ Մեդվեդևի դիմակայության ուժեղագույնի հետ:


