Logo

Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը

Հեղինակ
tigran5
00:00 / 24.08.2021ՍՊՈՐՏ
gettyimages 1180064210 640x427 1 - Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը

Անջելինա Ջոլի

Դժվար է հավատալ, բայց Անջելինա Ջոլին վերջապես բացեց իր անձնական Instagram հաշիվը: Թվում էր, թե բոլորն ունեն սոցիալական ցանցերի հաշիվ, սակայն որոշ հոլիվուդյան աստղեր չեն շտապում կիսել իրենց անձնական կյանքը երկրպագուների հետ: Ջոլին էջ բացեց Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար: Նա նախատեսում է հրապարակել նրանց պատմությունները և կիսել «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարողների ձայնը»:

Չնայած այն հանգամանքին, որ օգտատերերի մեծ մասը Instagram-ում զվարճանում է՝ դերասանուհու լուրջ տրամադրվածությունը ոչնչով չի խանգարում երկրպագուների բանակին: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում Ջոլիին անձնական էջին հետևորդների թիվն հասավ 1,7 միլիոնի: Արդյունքում՝ 2 օրվա ընթացքում Անջելինան ձեռք բերեց 7,7 միլիոն հետևորդ:

gettyimages 1180064210 640x427 - Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը

Ջենիֆեր Էնիսթոն

Դերասանուհին Instagram-ին միացավ 2019 թվականի հոկտեմբերին: Ավելի քիչ, քան մեկ ժամվա ընթացքում Ջենիի էջին հետևոց ավելի քան 116 հազար հետևորդ, իմի քանի ժամ հետո թիվն հասավ միլլիոնի: Դա իհարկե զարմանալի չէ, քանի որ Էնիսթոնը գիտեր ինչ է պետք անել` նա նկար տեղադրեց Friends-ի դերասանական կազմի հետ: Այժմ դերասանուհին ունի 37,8 միլիոն հետևորդ:

70777698 601477490388334 6333729180293366273 n 640x716 - Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը

Ռուպերտ Գրինտ

Մեր սիրելի Ռոնը երկար ժամանակ չէր ցանկանում իրեն ծանրաբեռնել սոցիալական ցանցերով, այնուամենայնիվ, նա հանձնվեց: 2020 թվականի նոյեմբերին դերասանը հաշիվ բացեց և հայտնվեց սոցիալական ցանցում: Եվ ոչ միայնակ, այլ նորածին դստեր հետ: 4 ժամվա ընթացքում կարմրահեր Գրինտի հետևորդների թիվը գերազանցեց միլիոնը: Իսկ այս պահին Ռուպերտի հաշիվն ունի 4,4 միլիոն երկրպագու:

124295202 744034156187880 7732197057542176732 n 640x602 - Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը

Մեթյու Մաքքոնահի

Դերասանը նվեր մատուցեց ինքն իրեն և իր երկրպագուներին՝ Instagram-ը ստեղծեց իր 50-ամյակի օրը՝ 2019 թվականի նոյեմբերին: Մեկ ժամվա ընթացքում հետևորդների թիվը գերազանցեց 200 հազարը, բայց Գրինտի պես, հսկայական աճ չեղավ: Դերասանին հետևում են «ընդամենը» 5,6 միլիոն երկրպագուներ:

Ջուլիա Ռոբերթս

Ջուլիան Instagram-ում հրապարակեց իր պայծառ ժպիտը (2018 թվականի հունիսին) և մի քանի ժամում հավաքեց 373,000 հետևորդ: Այժմ դերասանուհին ունի 9,3 միլիոն հետևորդ:

pjimage 4 1530174288 640x469 - Աստղեր, որոնք «պայթեցրել են» Instagram-ը


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ