Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի և ֆրանսիական «Նիսի» հարձակվող Էվան Գեսանը տեղափոխվել է «Ասթոն Վիլա», հայտնում է բիրմինգհեմյան ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Ասթոն Վիլան» վճարել է 30 միլիոն եվրո: Կողմերի պայմանագրից այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
«Ասթոն Վիլայում» ֆուտբոլիստը ելույթ կունենա «29» համարի մարզաշապիկով:
Գեսանը խաղում է հարձակման բոլոր գոտիներում, 2024/25 մրցաշրջանում «Նիսի» կազմում նա աչքի է ընկել 12 գոլով:
Coming to Villa Park 🔜 pic.twitter.com/Fe5YoSIakm
— Aston Villa (@AVFCOfficial) August 8, 2025
Our official #2️⃣9️⃣
— Aston Villa (@AVFCOfficial) August 8, 2025
Evann's first interview as a Villan 🟣
— Aston Villa (@AVFCOfficial) August 8, 2025
Available now on VillaTV 📺


