Logo

«Ասթոն Վիլան» և «Չելսին» մարտական ոչ-ոքի գրանցեցին

01:09 / 28.04.2024Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և բաց թողեց հաղթանակը՝ 2-2: Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին 81-րդ րոպեին պարտությունից փրկեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը 67 միավորով մնում է չորրորդ տեղում, 7 միավորով է գերազանցում 5-րդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմին», որը երեք հանդիպում քիչ է անցկացրել: «Չելսին» 33 խաղից հետո 48 միավորով 9-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Չելսի»՝ 2-2 

Մարկ Կուկուրելյա, 4 (ինքնագոլ), Մորգան Ռոջերս, 42 - Նոնի Մադուեկե, 62, Քոնոր Գալահեր, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա