Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Ասթոն Վիլան» տանը 3-1 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»:
Բիրմինգհեմյան թիմից դուբլ գրանցեց Ջոն Մաքգինը, մեկ գոլ էլ խփեց Օլի Ուոթկինսը:
Ունայ Էմերիի գլխավորած թիմը 42 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, 3 միավորով հետ է առաջատար Լոնդոնի «Արսենալից», 1 միավորով առաջ է «Մանչեսթեր Սիթիից»: «Նոթինգհեմ Ֆորեսթը» 18 միավորով 17-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 3-1
Օլի Ուոթկինս, 45+1, Ջոն Մաքգին, 49, 73 - Մորգան Գիբս-Ուայթ, 61
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


