Անգլիայի առաջնության 29-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտություն կրեց «Ասթոն Վիլայից»:
Գոլով աչքի ընկան անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսն ու շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մակգինը:
«Չելսին» 38 միավորով 11-րդն է, «Ասթոն Վիլան» 9-րդն է՝ 41 միավոր:
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Չելսի» - «Ասթոն Վիլա»՝ 0-2
Օլի Ուոթքինս, 18, Ջոն Մակգին, 56