Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Մատեո Ռետեգին, Մարտեն Դե Ռոնը, Դավիդե Ձապակոստան ու Ադեմոլա Լուքմանը։
Բերգամոն ներկայացնող ակումբը 58 միավորով երրորդ տեղում է, «Բիանկոներին» 52 միավորով չորրորդն է։
Իտալիայի Ա Սերիա, 28-րդ տուր
«Յուվենտուս» - «Ատալանտա»` 0-4
Մատեո Ռետեգի, 29 (11մ), Մարտեն Դե Ռոն, 46, Դավիդե Ձապակոստա, 66, Ադեմոլա Լուքման, 77
Ա Սերիայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):


