Իտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում, «Ատալանտան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթանակ կորզեց «Ջենոայից»:
Հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին:
Ջան Պիերո Գասպերինիի թիմը 74 միավորով երրորդն է և այս դիրքում էլ կավարտի առաջնությունը, «Ջենոան» 40 միավորով 13-րդն է ու ևս այս դիրքում կմնա:
Իտալիայի Ա Սերիա, 37-րդ տուր
«Ջենոա» - «Ատալանտա»` 2-3 (տեսանյութ)
Անդրեա Պինամոնտի, 37, 58 - Իբրահիմ Սուլեյմանա, 47, Դանիել Մալդինի, 63, Մատեո Ռետեգի, 89