Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ատալանտան» մրցակցի դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Մոնցային»։
Հյուրերից դուբլ գրանցեց բելգիացի կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն։
«Ատալանտան» միավորների քանակը հասցրեց 68-ի, երրորդ տեղում է և ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի գոտում։ Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմը 5-րդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսից» առաջ է 6 միավորով։
«Մոնցան» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է և դուրս մնաց Ա Սերիայից։
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Մոնցա» - «Ատալանտա»` 0-4
Շառլ դե Կետելարե, 12, 23, Ադեմոլա Լուքման, 47, Մարկո Բրեշանիանի, 88
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


