Logo

«Ատալանտան» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

17:13 / 25.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ատալանտան» հետաքրքրված է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է «РБ Спорт»-ը։

24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պյեմենտան վերջերս հանդիպել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարների հետ։ Կողմերը Սպերցյանի հավանական տեղափոխության հարցում բանակցություններ են վարել։

Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իտալական ակումբ 2025 թ. ձմռանը քիչ հավանական է, սակայն «Ատալանտան» մրցաշրջանի երկրորդ հատվածում շարունակելու է ուսումնասիրել Սպերցյանի խաղն ու նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ամռանը։

Էդուարդ Սպերցյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ։ Նա ակումբի համակարգում է 2010 թվականից, գլխավոր թիմում անցկացրած 131 խաղում խփել 39 գոլ, դարձել 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա