Բերգամոյի «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ հետնապահ «Սալերնիտանայի» նկատմամբ:
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական և նիդերլանդցի կիսապաշտպան Թյոն Կոպմեյներսը:
«Ատալանտան» 34 խաղից հետո 60 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Ռոմային», որը 35 հանդիպում է անցկացրել: Բերգամոյի թիմը չորս միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Բոլոնիային», որը 35 խաղ է անցկացրել:
«Սալերնիտանան» 15 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և նախորդ տուրում է կորցրել Ա սերիայում տեղը պահպանելու շանսերը:
Իտալիայի Ա սերիա, 35-րդ տուր
«Սալերնիտանա» - «Ատալանտա»՝ 1-2
Լում Չաունա, 18 - Ջանլուկա Սկամակա, 57, Թյոն Կոպմեյներս, 63