Իտալական «Ատալանտան» մտադիր է թիմի գլխավոր մարզիչ նշանակել Իվան Յուրիչին, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
Ակումբը վերջնական որոշում կկայացնի մոտակա օրերի ընթացքում:
«Բերգամասկները» կարծում են, որ խորվաթ մասնագետը հարմար թեկնածու է, քանի որ խաղաոճով նման է Ջան Պիերո Գասպերինիին:
Իվան Յուրիչի վերջին ակումբն անգլիական «Սաութհեմփթոնն» է, որտեղից նրան հեռացրել էին ապրիլին: