Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Արմանդ Լորյենտեն:
«Ատալանտան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. առաջին կեսում խաղադաշտից հեռացվեց դանիացի պաշտպան Յոակիմ Մեհլեն, իսկ խաղավերջում՝ կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը:
«Ատալանտան» 38 միավորով 6-րդն է, իսկ «Սասուոլոն»՝ 23 միավորով 15-րդը:
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Սասուոլո» - «Ատալանտա»՝ 1-0
Արմանդ Լորյենտե, 55
Հեռացում՝ Յոակիմ Մեհլե, 30, Լուիս Մուրիել, 90+6 («Ատալանտա»)


